Սա շատ վտանգավոր իրավիճակ է Հայաստանի համար. Արմեն Մանվելյան
Քաղաքական
17:23 16/03/2025
Հայաստան

Սա շատ վտանգավոր իրավիճակ է Հայաստանի համար. Արմեն Մանվելյան

ՀՀ իշխանությունները կորցրել են հասարակության աջակցությունը և այսօր իրենց իշխանությունը պահելու համար աջակցություն են փնտրում դրսում, ինչը շատ վտանգավոր է ՀՀ պետականության համար, քանի որ դրա դիմաց վճարվում է Հայաստանի ինքնիշխանությամբ։ Գործող իշխանության վարած վտանգավոր քաղաքականության շուըրջ  «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր դիտարկումնները ներկայացրեց, միջազգայնագետ, «ՀայաՔվե»-ի վարչության անդամ Արմեն Մանվելյանը։

Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երկրորդ մասը՝ ստորև։

•Իրենք մեղմ ասած հիմար քաղաքականություն վարեցին, երբ  փորձեցին հայկական համայնքին ուղղել ընդդեմ Թրամփի՝ նախընտրական գործընթացների ժամանակ։

•Իշխանությունների համար հայ ժողվորդի շահերը երկրորդական են, իրենց համար կարևորը և առաջնայինը իրենց աթոռներն են, այն աթոռները, որոնք իրենք զավթել են, նստել են ու չեն ուզում հեռանալ։

•Իրենք շատ լավ հասկանում են, որ հանցագործներ են և այսօր բանտերում չեն ու չեն դատվում, որովհետև իշխանությունն իրենց ձեռքն է։

•Եթե Հայաստանում պետական համակարգ գոյություն ունենար, անկախ նրանից, թե իրենք իշխանության են թե ոչ՝ վաղուց պետք է ձերբակալված լինեին և դատվեին պետական դավաճանության համար։

•Սա շատ վտանգավոր իրավիճակ է Հայաստանի համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։

Placeholder