Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հյուսիսային Մակեդոնիայում ակումբի հրդեհից 50-ից ավել մարդ է զոհվել, 118 -ը հիվանդանոցներում են
Հյուսիսային Մակեդոնիայի հիվանդանոցներում դիսկոտեկում բռնկված հրդեհից տուժած 118 մարդ է բուժվում, այդ թվում՝ երեխաներ։ Այդ մասին հայտնել է առողջապահության նախարար Արբեն Տարավարին։
Կոչանի քաղաքի «Պուլս» դիսկոտեկում հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 03:00-ի սահմաններում , ենթադրաբար DNK խմբի համերգի ժամանակ պիրոտեխնիկայի կիրառման պատճառով, որին ներկա է եղել մոտ 1500 մարդ: Հյուսիսային Մակեդոնիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 51 մարդ մահացել է, ավելի քան 100-ը հոսպիտալացվել է։
«Այս պահին երկրի հիվանդանոցներ են ընդունվել 118 մարդ՝ Կոչանի քաղաքում, Շտիպում։ Մի քանի հոգի գտնվում են պլաստիկ վիրաբուժության կլինիկայում և մանկական վիրաբուժության մեջ», - Սկոպյեի կլինիկական կենտրոնում ճեպազրույցում ասել է Առողջապահության նախարարը։
Դեպքի վայր են ժամանել վարչապետ Քրիստիան Միցկոսկին և կառավարության անդամները, շտապօգնության ծառայություններն աշխատում են, իսկ քաղաքացիներն օգնում են նրանց։ Ծնողները սոցիալական ցանցերում տեղադրում են իրենց երեխաների լուսանկարներն ու փնտրում նրանց հիվանդանոցներում։