Ռուբեն Վարդանյանի փաստաբանը՝ Փաշինյանին. Հավատում եմ, որ Դուք լիովին համաձայն եք  Թրամփի աշխատակազմի դիրքորոշման հետ
Իրավունք
12:28 17/03/2025
Հայաստան

Ռուբեն Վարդանյանի փաստաբանը՝ Փաշինյանին. Հավատում եմ, որ Դուք լիովին համաձայն եք Թրամփի աշխատակազմի դիրքորոշման հետ

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը X-ի իր էջում անդրադարձել է ԱՄՆ ախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգութան հարցերով խորհրդական Մայքլ Ուոլթսի նախօրեի գրառմանը:

Այս թեմայով իր առաջին գրառմամբ միջազգային փաստաբան Գենսերը չափազանց կարևոր զարգացում է որակել ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլթսի գրառումն ու Սպիտակ տան դիրքորոշումը։

«Նախագահ Թրամփի ԱԱ հարցերով խորհրդական Մայք Ուոլթսն ընդգծել է ոչ միայն Սպիտակ տան հանձնառությունը Կովկասում խաղաղության ու Խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում, այլև որ հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալները պետք է ազատ արձակվեն, այդ թվում` իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանը ևս պետք է ազատ արձակվի»,-նշել է փաստաբան։

Նա դիմելով Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԳՆ-ին ու Արարատ Միրզոյանին՝ գրել.

«Հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյան, ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, տեսեք նախագահ Դոնալդ Թրամփի ԱԱ հարցերով խորհրդական Մայք Ուոլթսի գրառումը, նա ընդգծում է ոչ միայն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը վերջնականացնելու անհրաժեշտության, բայց նաև հայ քրիստոնյա բանտարկյալների ազատ արձակման մասին։ Ես հավատում եմ, որ Դուք լիովին համաձայն եք այս հարցով Թրամփի աշխատակազմի դիրքորոշմանը»։

Placeholder
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը՝ Փաշինյանին. Հավատում եմ, որ Դուք լիովին համաձայն եք Թրամփի աշխատակազմի դիրքորոշման հետ