Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սահմանի ապօրինի հատման գործով դատավորի նոր դատավճռից հետո բանտում կմնա մինչև 2034 թվականը։ Այդ մասին հայտնում է վրացական Pirveli հեռուստաընկերությունը։
«Դատավորը հայեցողական իրավունք ուներ դատավճիռն ավելացնելու արդեն գոյություն ունեցող ինը տարիների վրա: 2012 թվականից ի վեր սա առաջին անգամն է, որ օգտագործվում է նման իրավունք: Այժմ Սաակաշվիլիի ազատազրկման ժամկետը երկարացվել է, ենթադրաբար մինչև 2034 թվականը»,- ասվում է հաղոերդագրության մեջ:
Երկուշաբթի օրը Թբիլիսիի քաղաքային դատարանը Սաակաշվիլիին դատապարտել է ևս 4,5 տարվա ազատազրկման՝ սահմանի ապօրինի հատման գործով։