Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քիմ Քարդաշյանը զայրացած է. Քանյե Ուեսթը ներքաշել է իրենց դստերը Դիդդիի սկանդալի մեջ
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դատական հայց է ներկայացրել նախկին ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ «Lonely Roads Still Go to Sunshine» երգում իրենց 11-ամյա դստեր՝ Նորթի մասնակցության համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Քարդաշյանըդ դատարանի միջոցով խնդրել է իր նախկին ամուսնուն չհրապարակել երգը մինչև դրա մասին հաղորդագրության հրապարակումը։ Նա չէր ցանկանում, որ դուստրը ներքաշվի ռեփեր P.Diddy-ի շուրջ սկանդալի մեջ: Լրատվամիջոցների տեղեկություններով, նախկին ամուսինները թրեքի թողարկման նախօրեին արտակարգ լսումներ են անցկացրել, որում երաժիշտը խոստացել է հրաժարվել հրապարակումից։ Սակայն ավելի ուշ Ուեսթը հրապարակել է թրեքը, և այժմ Քարդաշյանը փորձում է հեռացնել երգը։
Երգի թողարկումից կարճ ժամանակ առաջ Ուեսթը նաև հրապարակել է իր և Քարդաշյանի նամակագրության սքրինշոթերը։ Ռեփերն անձնական հաղորդագրություններով սպառնացել է նախկին կնոջը «պատերազմով».
Գազետա.ռու կայքի հաղորդմամբ, մարտի 16-ին Քանյե Ուեսթը թողարկել է նոր երգեր, այդ թվում՝ «Lonely Roads Still Go to Sunshine»: Երգում նկարահանվել են Շոն «Դիդի» Քոմբսը , նրա որդին՝ Քրիստիան «Քինգ» Քոմբսը և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթը։ Երգի սկզբում ռեփերը հեռախոսով զրուցում է P.Diddy-ի հետ՝ շնորհակալություն հայտնելով նրան։
2024 թվականի սեպտեմբերի 17-ին ռեփեր և պրոդյուսեր Շոն Քոմբսը ձերբակալվել է այն բանից հետո, երբ երդվյալ ատենակալները նրան մեղադրանք են ներկայացրել։ Պ. Դիդդիին սպառնում է ցմահ ազատազրկում և նվազագույնը 15 տարի, եթե նա մեղավոր ճանաչվի երեք հոդվածներով՝ դավադրության, սեռական թրաֆիքինգի և մարմնավաճառության նպատակով մարդկանց տեղափոխում։