Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանի ընտրությունը կանգ է առել Արթուր Նահապետյանի թեկնածության վրա
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը նախորդ օրերին երկուական առանձին հանդիպումներ էունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը անցած բոլոր երեք թեկնածուների՝ Պետրոս Մարտիրոսյանի, Արթուր Նահապետյանի, Գևորգ Քոչարյանի հետ։
«Քննարկումների արդյունքում որոշում եմ կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար Կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը, ով թե՛ հանրագումարով, թե՛ բարեվարքությամբ առավելագույն միավորներն է հավաքել մրցույթային փուլում։
Նաև, շնորհակալություն եմ հայտնում Պետրոս Մարտիրոսյանին և Գևորգ Քոչարյանին արդյունավետ և օգտակար քննարկումների համար»,-գրել է նա։
Նշենք, որ Արթուր Նահապետյանն այս տարվա հունվարին նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Նա հայտարարել է, որ 10 տարուց ավելի ընկերոթյուն, մտերմություն է անում ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։