Թրամփի խորհրդական. Հաջիևին ասացի՝ մենք պետք է ազատենք բանտարկյալներին,  վերջնականացնենք այս խաղաղության համաձայնագիրը
Քաղաքական
08:49 17/03/2025
Հայաստան

Թրամփի խորհրդական. Հաջիևին ասացի՝ մենք պետք է ազատենք բանտարկյալներին, վերջնականացնենք այս խաղաղության համաձայնագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգութան հարցերով խորհրդական Մայք Ուոլթսը հեռախոսազրուց է ունեցել Իլհամ Ալիևի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ։

«Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի։ Այս շաբաթ ես խոսեցի Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ։

Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ առաջընթաց են գրանցել և համաձայնել են խաղաղության պայմանագրի շուրջ։ Ես նրան ասացի, որ մենք պետք է այժմ վերջնականացնենք այս խաղաղության համաձայնագիրը, ազատենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանը ավելի անվտանգ ու բարգավաճ դարձնելու համար։

Ամերիկայի Ոսկե դարը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և մենք չենք դադարեցնի մեր ջանքերը, մինչև դա իրականություն չդառնա»,-գրել է Ուոլթսը X-ի իր միկրոբլոգում։

Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն, արձագանքելով ամերիկացի պաշտոնյայի գրառմանը, նշել է, որ «Հայ Դատի» հանձնախումբը ձգտում է իրական խաղաղության՝ արդար և հարատև խաղաղություն, որը հարգում է հայ ժողովրդի իրավունքները և ապահովում է հայերի վերադարձը Արցախ, ոչ թե կեղծ «խաղաղություն»՝ Երևանին զենքի ներքո պարտադրված Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության միակողմանի հանձնում։




 

Placeholder
Թրամփի խորհրդական. Հաջիևին ասացի՝ մենք պետք է ազատենք բանտարկյալներին, վերջնականացնենք այս խաղաղության համաձայնագիրը