Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կնոջ՝ Էլկե Բուդենբենդերի հետ մարտի 30-ից ապրիլի 2-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին տեղեկանում ենք Գերմանիայի նախագահի պաշտոնական կայքից։
Նա առաջին անգամ է պաշտոնական այցով լինելու Հայաստանում և Ադրբեջանում։
Հայաստանում Գերմանիայի նախագահը կհանդիպի Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա կայցելի նաև ԹՈՒՄՈ տեխնոլոգիական կրթական կենտրոն, կմասնակից մշակութային ծրագրերի։ Հայաստանում գտնվելու երկրորդ օրը Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կմեկնի Դիլիջան։ Սևանում նա կայցելի եկեղեցի և հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն, որը գործում է Գերմանիայի Հելմհոլց բնապահպանական հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ:
Ադրբեջան կատարած այցի ընթացքում Գերմանիայի նախագահը կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի հետ։