Պեսկովը Պուտինի և Թրամփի նոր խոսակցությունը շատ կարևոր քայլ է անվանել
Քաղաքական
20:30 17/03/2025
Աշխարհ

Պեսկովը Պուտինի և Թրամփի նոր խոսակցությունը շատ կարևոր քայլ է անվանել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր ծրագրված զրույցը շատ կարևոր քայլ է, որը երանգ է դնում ողջ շարժման համար՝ վերականգնելու երկկողմ հարաբերությունները։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը գնում են երկկողմ հարաբերությունների վերականգնման և տարբեր մակարդակներում երկխոսության տարբեր եղանակների վերականգնման ճանապարհին։

Նա հավելել է, որ առայժմ Կրեմլում սպասում են առաջնորդների հեռախոսազրույցին, որը պետք է տեղի ունենա երեքշաբթի:

«Սա շատ կարևոր քայլ է, որն այնուհետև երանգ է տալիս շարժման մնացած հատվածին», - մեկնաբանել է Պեսկովը։

Placeholder