Քաղաքապետարանն ԱԺ կուղարկի ուղեվարձերի վճարման գործընթացը վերահսկելու մեխանիզմ սահմանով օրինագիծը
Քաղաքական
11:41 17/03/2025
Հայաստան

Քաղաքապետարանն ԱԺ կուղարկի ուղեվարձերի վճարման գործընթացը վերահսկելու մեխանիզմ սահմանով օրինագիծը

«Համապատասխան օրենսդրական նախագծերը մշակվել է, քննարկվել նախարարական կոմիտեում և դրվել հանրային քննարկման»-երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ ներկայացնելով միասնական տոմսային համակարգի ներդրման շրջանակներում քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությանը վերահսկողական գործառույթ տրամադրելու շուրջ իրավական կարգավորումների ապահովման համար մշակված օրինագծերը:

Նա նշեց, որ օրինագծի հանրային քննարկման՝ օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետը կլրանա հաջորդ երկուշաբթի, և ամփոփվելուց հետո կներկայացվի Ազգային ժողով։

Նախագծով Երևանի քաղաքապետարանը 15 հազար դրամ տուգանք է առաջարկում սահմանել հասարակական տրանսպորտից առանց վճարելու օգտվողների համար:

Placeholder