Ֆիրդուսի թաղամասում շինաշխատանքներ կատարելիս հայտնաբերվել է աղյուսե պատ, շինաշխատանքները դադարեցվել են․ ԿԳՄՍՆ
Մշակույթ
19:31 17/03/2025
Հայաստան

Ֆիրդուսի թաղամասում շինաշխատանքներ կատարելիս հայտնաբերվել է աղյուսե պատ, շինաշխատանքները դադարեցվել են․ ԿԳՄՍՆ

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության փողոցում /Ֆիրդուսի թաղամաս/ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է աղյուսե պատ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից շինարարական աշխատանքները տվյալ տեղամասում դադարեցվել են։

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներին հանձնարարվել է տեղում ուսումնասիրել իրավիճակը և հետագա աշխատանքների համար սահմանել հնագիտական հսկողություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder