Hurriyet Daily. Երկու հարևաների միջև ուղիղ կապի հաստատումը կամրջելու է եվրոպական և եվրասիական տնտեսական գոտիները
Քաղաքական
18:10 17/03/2025
Տարածաշրջան

Hurriyet Daily. Երկու հարևաների միջև ուղիղ կապի հաստատումը կամրջելու է եվրոպական և եվրասիական տնտեսական գոտիները

Թուրքական «Hurriyet Daily» կայքի գլխավոր խմբագիր Սերքան Դեմիրթաշը հեղինակային հոդված է հրապարկել Հայաստան կատարած այցի վերաբերյալ։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ հեղինակը, հղում անելով ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, գրում է, որ Մարգարա-Ալիջան սահմանային դարպասի բացումը շրջադարձային նշանակություն կունենա։ Ինչպես նաև կնպաստի տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը։


Սերքան Դեմիրթաշը նաև հավելել է, որ Անկարան դեռևս առայժմ կյանքի չի կոչում 2022-ին ձեռք բերված պայմանավորվածությունները։

Հոդվածի հեղինակը նշում է, որ Անկարան թեև չի առարկում սահմանի բացմանը, բայց սպասում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների արդյունքներին։

Նա նաև շեշտում է, որ երկու հարևան երկրների միջև ուղիղ կապի հաստատումը կամրջելու է եվրոպական և եվրասիական տնտեսական գոտիները։ Հոդվածում անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

Placeholder
Hurriyet Daily. Երկու հարևաների միջև ուղիղ կապի հաստատումը կամրջելու է եվրոպական և եվրասիական տնտեսական գոտիները