Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թրամփի հետ զրույցում Էրդողանը կարևորել է Թուրքիային F-16 ռազմական օդանավերի մատակարարման և F-35-երի ծրագրային վերջնականացումը
Կիրակի օրը հեռախոսազրույց է կայացել Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Էրդողանի միջև։
Լուրը հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Թուրքիայի հաղորդակցությունների տնօրինության հաղորդագրության համաձայն, որ հրապարակել է Anatolu լրատվական գործակալությունը, զրուցակիցները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Էրդողանը վստահություն է հայտնել, որ հարաբերությունների նոր դարաշրջանում երկու երկրներն առաջ կմղեն երկկողմ համագործակցությունը համերաշխությամբ, նպատակաուղղված մոտեցմամբ և անկեղծությամբ։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ տարածաշրջանային և գլոբալ զարգացումներն անհրաժեշտ են դարձրել ավելացնել Թուրքիայի և ԱՄՆ-ի խորհրդակցությունները բոլոր թեմաների շուրջ։ Էրդողանն ընդգծել է, որ Անկարան ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին վերջ տալու՝ Թամփի վճռական և ուղղակի նախաձեռնությունը։
Էրդողանը նաև կարևորել է Թուրքիային F-16 ռազմական օդանավերի մատակարարման և F-35-երի ծրագրում վերստին ընդգրկման գործընթացների վերջնականացումը։
Նախագահների միջև վերջին հեռախոսազրույցը կայացել էր անցած տարվա նոյեմբերին, երբ Էրդողանը շնորհավորել էր Թրամփին ընտրություններում հաղթանակի առթիվ»։
Նշենք, որ ռուսական լրատվակայաններում զենքի մասին տեղեկություն չկար։