«Ժողովուրդ». Եթե Փաշինյանի խոսույթին ու վարքագծին մի օր իրավական գնահատական տրվի, Փաշինյանը անխուսափելիորեն կպարտվի
Օրվա մամուլ
09:11 18/03/2025

«Ժողովուրդ». Եթե Փաշինյանի խոսույթին ու վարքագծին մի օր իրավական գնահատական տրվի, Փաշինյանը անխուսափելիորեն կպարտվի

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փաստաբան Հարություն Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանն իր սոցէջում գրում է «հատիկ-հատիկ թալանի վերադարձ»-ի մասին, դատարաններում սկսում են արագացված կարգով գործերը քննել: «Կարծում եմ, որ հայտարարությունը, ուղերձը կաշկանդող են», – փոխանցեց փաստաբանը՝ նշելով, որ թալանի վերադարձի գործընթացը ուղեկցված է իրավական անորոշությամբ, և վերաքննիչ վարչական դատարանը արդեն կայացրել է բեկանման ակտ:

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 486 հոդվածը նախատեսում է պատիժ Նիկոլ Փաշինյանի այդ արարքի համար. արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը, որը Փաշինյանի դեպքում ակնհայտորեն 2-րդ մասով է համընկնում` «իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով»:

Հավելենք, որ քրեական օրենսգրքի այս հոդվածը նախատեսում է պատիժ՝ տուգանք տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում` մեկից երեք տարի ժամկետով, ինչպես նաև կարճաժամկետ ազատազրկում` 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկում` 1-3 տարի ժամկետով:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանի խոսույթին ու վարքագծին եթե մի օր իրավական գնահատական տրվի, Փաշինյանը անխուսափելիորեն կպարտվի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder