«Հրապարակ». Ինչպիսի ցանկություն է հայտնել Տարոն Մարգարյանը
Օրվա մամուլ
09:04 18/03/2025

«Հրապարակ». Ինչպիսի ցանկություն է հայտնել Տարոն Մարգարյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 25-ին խորհրդարանի հերթական նիստերի օրակարգում, ինչպես հայտնի է, ընդգրկվելու է նաև նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին և Երևանի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդագրերի քննարկման հարցը։

Տեղեկացանք, որ Սերժ Սարգսյանի գլխավորած ՊՈՒ-ի պատգամավորներն արդեն իսկ որոշել են չմասնակցել այդ նիստերին՝ հայտարարելով, որ գործ ունեն իրավական ֆարսի հետ: Բացի այդ, մեզ ասացին, որ Տարոն Մարգարյանն է նման ցանկություն հայտնել, որ ստիպված չլինի ամբիոնից բացատրություններ տալ և ենթարկվել ՔՊ-ականների հարձակումներին, իսկ «Հայաստան» դաշինքում դեռ վերջնական որոշում չունեն` այդ քննարկումներին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder