60 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը
Մշակույթ
21:53 18/03/2025
Հայաստան

60 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը

Հայաստանի թատերական գործիչների միությունից հայտնում են, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը։

«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը:

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ա.Դեղտրիկյանի հարազատներին և գործընկերներին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Արա Դեղտրիկյանը 60 տարեկան էր, ուներ առողջական խնդիրներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder