Մեր համայնքում կարիքի մեջ ապրող մարդ չպետք է լինի. Ռուբեն Մխիթարյան
Քաղաքական
16:47 18/03/2025
Հայաստան

Մեր համայնքում կարիքի մեջ ապրող մարդ չպետք է լինի. Ռուբեն Մխիթարյան

Գյումրու  քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը խոստանում է՝ ընտրվելու դեպքում համայնքում կարիքի մեջ ապրող մարդ չպետք է լինի։

«Գյումրին դառնալու է սոցիալական արդարության խորհրդանիշ։ Որևէ երեխայի կրթություն ստանալու իրավունքը և որևէ տարեցի բուժօգնություն ստանալու իրավունքը չի կարող սահմանափակվել փողի պատճառով»,-ներկայացնելով իր ծրագրի սոցիալական հատվածը՝ նշել է Մխիթարյանը։


 

 

 

Placeholder