Եվրոպայի անհատական առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները 3 խաղափուլից հետո
Սպորտ
10:18 18/03/2025

Եվրոպայի անհատական առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները 3 խաղափուլից հետո

Մարտի 15-ից 26-ը Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:

3 խաղափուլից հետո գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 2.5 միավոր: Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը և միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը ու Արսեն Դավթյանը ունեն 2 միավոր:

ՖԻԴԵ-ի վարպետներ Սարգիս Սարգսյանը և Հայկ Երիցյանը ունեն 1.5 միավոր, իսկ վարպետության թեկնածու Վահան Նալբանդյանը՝ 1 միավոր:  4-րդ խաղափուլը կմեկնարկի մարտի 18-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

Placeholder
Եվրոպայի անհատական առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները 3 խաղափուլից հետո