Պուտինն ու Թրամփը դեմ են արտահայտվում  Իսրայելը  ոչնչացնելու Իրանի սպառնալիքներին
Քաղաքական
22:29 18/03/2025
Աշխարհ

Պուտինն ու Թրամփը դեմ են արտահայտվում Իսրայելը ոչնչացնելու Իրանի սպառնալիքներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են Իրանի թեման և դեմ արտահայտվել Իսրայելը ոչնչացնելու Թեհրանի սպառնալիքին։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ասվում է երկու պետությունների ղեկավարների բանակցությունների արդյունքներով Սպիտակ տան գրավոր հայտարարության մեջ։

«Երկու առաջնորդները կիսում են այն տեսակետը, որ Իրանը երբեք չպետք է հայտնվի Իսրայելին ոչնչացնելու ունակության վիճակում»,-ասվում է փաստաթղթում։

Ինչպես հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը զրույցից հետո, Պուտինը և Թրամփը պայմանավորվել են համատեղ ջանքերի շուրջ՝ «կայունացնելու իրավիճակը ճգնաժամային գոտիներում, միջուկային զենքի չտարածման և գլոբալ անվտանգության հարցերում համագործակցության հարցում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պուտինն ու Թրամփը դեմ են արտահայտվում Իսրայելը ոչնչացնելու Իրանի սպառնալիքներին