Մոսկվայի լճակներից մեկում յոթ և ութ տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել
Հասարակություն
12:50 19/03/2025
Աշխարհ

Մոսկվայի լճակներից մեկում յոթ և ութ տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

Մոսկվայում լճակում առանց կենդանության նշանների երկու երեխայի են գտել։ Այդ մասին հայտնել է ՌԴ մայրաքաղաքի դատախազությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Շչերբինկա քաղաքում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ութամյա տղան և յոթամյա աղջիկը դուրս են եկել սառույցի վրա, սակայն ինչ-որ պահի ընկել են ջուրը։ Նրանք չեն կարողացել ինքնուրույն դուրս գալ լճակից։

Այս պահին կատարվում է դատավարական քննություն, որը կօգնի պարզել դեպքի բոլոր հանգամանքները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մոսկվայի լճակներից մեկում յոթ և ութ տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել