Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուին կալանավորելուց հետո բողոքի ակցիան արգելվել է
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի, կաշառակերության և կաշառակերության ցանցի հետ կապ ունենալու կասկածանքով։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է քաղաքի գլխավոր դատախազությունը։
Իրավապահները Ստամբուլում լայնածավալ գործողություններ են սկսել, և ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին կալանավորելու հրաման է տրվել, չորեքշաբթի հաղորդում է Sabah թերթը։ է CNN Türk-ն էլ հայտնեց,թե Իմամօղլուն, որի տունը խուզարկվել է, դատարանի շենք է տարվել ոստիկանության ուղեկցությամբ։
«Ստամբուլի անվտանգության գործակալության ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությանը հանձնարարվել է միաժամանակ ձերբակալել, կալանավորել, խուզարկել և մեկուսացնել (100) կասկածյալներ, այդ թվում՝ Էքրեմ Իմամօղլուին, Մուրադ Օգյուին, Թունջայ Յըլմազին, Ֆաթիհ Քելեշին, Էրթան Յըլդըզին՝ կոռուպցիայի, կաշառակերության, խարդախության և կաշառակերության համար։
Քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Ստամբուլում մինչև մարտի 23-ը արգելվել են հանրահավաքներն ու ցույցերը։