Ֆեդերացիան լուրջ է պատրաստվում Հայաստան-Վրաստան հանդիպմանը
Սպորտ
14:32 19/03/2025
Հայաստան

Ֆեդերացիան լուրջ է պատրաստվում Հայաստան-Վրաստան հանդիպմանը

Մարտի 20-ին Վազգեն Սարգսյանին անվան Հանրապետական մարզադաշտում կկայանա Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան հանդիպումը։

ՀՖՖ-ն հայտնում է՝ մարզադաշտում բուռն աջակցություն ապահովելու համար հյուսիսային, հարավային և արևելյան տրիբունաների աթոռների վրա դրված կլինեն եռագույն դրոշի համապատասխան գույնի թղթեր, որոնք պետք է պարզել ՀՀ օրհներգի ժամանակ՝ ամբողջ մարզադաշտում ստանալով եռագույն պատկեր։

Աթոռներին կլինեն նաև եռագույն դրոշներ, որոնք ևս պետք է օգտագործվեն հանդիպման ընթացքում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder