Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքապետարանի պաշտոնյա տիկնոջ ու թիվ 76 դպրոցի տնօրենի ծածկադմփոցը ծնել է մի իրավիճակ, որ ծնողները այևս պահանջելու են տնօրենի հրաժարականը. Սյուզի Բադոյան
Թիվ 76 դպրոցում տիրող լարված, քաոսային վիճակի մասին բարձրաձայնած լրագրող Սյուզի Բադոյանը, արձագանքելով քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մ. Խաչատրյանի հայտարարություններին, նոր փաստաթղթեր է հրապարակել, որտեղ երևում է՝ ծնողները պահանջում են հեռացնել դասարանի երեխաներից մեկին վատ վարքի պատճառով, ինչպես նաև իրենց երեխաների համար անվտանգության երաշխիքներ են պահանջում։
«Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետը փորձել է ստով մոլորեցնել լրագրողներին` ասելով, թե իբր 1 օր է՝ թիվ76 դպրոցի պրոբլեմատիկ դասարանը 1 երեխայով դասապրոցես ունեցել։
Խնդրեմ, իմ պնդման ապացույցը.
Սա դպրոցի տնօրինության ժողովի արձանագրությունն է` մարտի 14 ժողովի, այդ թվում դասարանի ծնողների դիմում-պահանջը` տնօրեն Նարինե Ադամյանին։ Սա լուրջ փաստարկ է, որ կա բառադի վիճակ, անգործություն ԿԳՄՍ -ի, քաղաքապետի կողմից։
Այս փաստաթուղթը հայտնվել է իմ ձեռքի տակ, ու լիքը փաստեր ունեմ, անհրաժեշտաբար դեռ կհրապարակեմ, երբ կարիքը լինի։
Սույն պաշտոնյա տիկնոջ և թիվ 76 դպրոցի տնօրենի ծածկադմփոցը ծնել է մի իրավիճակ, որ ծնողները այլևս պահանջելու են նաևտնօրենի հրաժարականը, մինչդեռ երեկ ու մինչև հիմա իրենց երեխաների անվտանգության երաշխիքներ են պահանջել , որպեսզի իրենց բալիկները ապահով հաճախեն դպրոց ու մարմնական վնասվածքներով, տագնապահար տուն չգան»։
