Գործադրվում են բոլոր ջանքերը՝ իրավիճակի հանգուցալուծումը բոլոր երեխաների իրավունքների պաշտպանության գերկայությամբ ապահովելու ուղղությամբ․ Քաղաքապետարան
Կրթություն, գիտություն
18:00 19/03/2025
Հայաստան

Գործադրվում են բոլոր ջանքերը՝ իրավիճակի հանգուցալուծումը բոլոր երեխաների իրավունքների պաշտպանության գերկայությամբ ապահովելու ուղղությամբ․ Քաղաքապետարան

Երևանի «Արգենտինյան Հանրապետություն» հ. 76 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի 2-րդ դասարանին առնչվող՝ լրատվամիջոցներով տարածված խնդրի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանից Panorama․am-ին հայտնում են, որ տնօրենության կողմից այն ներկայացվել է ինչպես լիազոր մարմնին, այնպես էլ համագործակից այլ կառույցների:

«Ներկայում գործադրվում են բոլոր ջանքերը՝ իրավիճակի հանգուցալուծումը բոլոր երեխաների իրավունքների պաշտպանության գերկայությամբ ապահովելու ուղղությամբ:

Հորդորում ենք խուսափել խնդրին հանրային ուշադրության անհարկի սևեռումից՝ չխոչընդոտելու ձեռնարկվող աշխատանքների բնականոն ընթացքը»,- Panorama․am-ին փոխանցեցին քաղաքապետարանից։

Placeholder