Ինչքա՞ն կշարունակվեն տեղումները. Ներկայացնում է Սուրենյանը
Հասարակություն
11:19 19/03/2025
Հայաստան

Ինչքա՞ն կշարունակվեն տեղումները. Ներկայացնում է Սուրենյանը

Գործող ցիկլոնը հանրապետությունում կմնա մինչև մարտի 23-ը ներառյալ, ժամանակ առ ժամանակ, որոշակի դադարներով մարզրեի մեծ մասում այդ թվում նաև Երևանում տեղումները առաջիկա 5 օրերին կշարունակվեն։ Տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Կենտրոնից ավելի վաղ հայտնել էին, որ Երևանում մարտի 1 19-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում մարտի 19-22-ին շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 19-22-ին՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5մ/վ: Մարտի 19-ի ցերեկը, 20-21-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 20-25մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 19-23-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 10-12, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 11-13 աստիճանով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչքա՞ն կշարունակվեն տեղումները. Ներկայացնում է Սուրենյանը