Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թրամփն ու Զելենսկին պայմանավորվել են հրադադարի մանրամասների շուրջ. ԶԼՄ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի օրը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են օդում և ծովում հրադադարի մասին։ Այդ մասին հայտնում է ուկրաինական «Հանրային» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Զելենսկու գրասենյակի աղբյուրին։
«Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահների զրույցը տևել է գրեթե մեկ ժամ, Թրամփը պատմել է, թե ինչ է խոսել (ՌԴ նախագահ Վլադիմիր - խմբ.) Պուտինի հետ Ուկրաինայի վերաբերյալ։
Նրանք պայմանավորվել են նաև երկնքում, ծովում հրադադարի ռեժիմի մանրամասների և ճակատում հրադադարի հասնելու մասին։ Զելենսկին տեղեկացրել է մարտադաշտում տիրող իրավիճակի մասին. Քննարկել ենք նաև ռազմագերիներին ազատ արձակման հարցը»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է «Հանրայինի»-ի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։