Այսօր որոշ փողոցներ փակ կլինեն
Հասարակություն
16:12 20/03/2025
Հայաստան

Այսօր որոշ փողոցներ փակ կլինեն

Մարտի 20-ին կայանալիք Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղի մասնակիցների, ինչպես նաև երկրպագուների ու զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու նպատակով 19։00-ից 23։00-ն ընկած միջակայքում ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Չարենցի, Ալեք Մանուկյան, Խորենացու, Նար-Դոսի, Վարդանանց, Սիմոն Վրացյան, Զավարյան, Երվանդ Քոչարի փողոցներն ու Սայաթ-Նովայի պողոտան: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ 

Խաղը կմեկնարկի 21։00-ին։

«Կուտակումներից խուսափելու համար խնդրում ենք մարզադաշտ գալ սկսած 19։00-ից։

Հորդորում ենք մեքենաները կայանել մարզադաշտից հեռու, չկայանել երկրորդ գծում և չխախտել երթևեկության կանոնները»,- նշել են ՆԳՆ ոստիկանությունից։ 

Placeholder
Այսօր որոշ փողոցներ փակ կլինեն