Բռնցքամարտը պաշտոնապես ներառվել է 2028 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրում
Սպորտ
15:24 20/03/2025
Հայաստան

Բռնցքամարտը պաշտոնապես ներառվել է 2028 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրում

Բռնցքամարտը պաշտոնապես ընդգրկվել է 2028 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրում, որոնք կանցկացվեն Լոս Անջելեսում։ Այս մասին հաղորդում է Match TV-ն՝ վկայակոչելով Միջազգային օլիմպիական կոմիտեի ներկայիս նախագահ Թոմաս Բախի խոսքերը։

Այս որոշումն ընդունվել է Հունաստանում կայացած ՄՕԿ-ի 144-րդ նիստում։ Նախկինում կոմիտեի գործկոմը քվեարկել էր բռնցքամարտը օլիմպիական ծրագրում ներառելու օգտին, չնայած բռնցքամարտի խաղերի ծրագրից դուրս մնալու մասին խոսակցություններին։

Sport.ru կայքը գրում է, որ ՄՕԿ-ը ներկայումս ճանաչում է World Boxing (WB)  կազմակերպությունը որպես բռնցքամարտի ղեկավար մարմին համաշխարհային մակարդակով:

Լոս Անջելեսի ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2028 թվականի հուլիսի 14-ից 30-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բռնցքամարտը պաշտոնապես ներառվել է 2028 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրում