Քննիչի պահանջով Ռուբեն Մխիթարյանն այսօր դադարեցրել է քարոզարշավը
Իրավունք
14:22 20/03/2025
Հայաստան

Քննիչի պահանջով Ռուբեն Մխիթարյանն այսօր դադարեցրել է քարոզարշավը

Քննիչի պահանջով Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն այսօր դադարեցրել է քարոզարշավը Գյումրիում` Երևան գալու և հարցաքննության ներկայանալու համար: Այս մասին հայտնել է Մխիթարյանի խոսնակ Լիլիթ Հարությունյանը։

Մխիթարյանը կներկայանա հարցաքննության այսօր` մարտի 20-ին, ժամը 17:45, Սիմոն Վրացյան 90 հասցեով:

Հիշեցնենք, որ Ռուբեն Մխիթարյանին այսօր կանչել են Քննչական կոմիտե՝ իբր 2024 թ. մայիսին առանց վարորդական վկայականի մեքենա վարելու համար։

Placeholder
Քննիչի պահանջով Ռուբեն Մխիթարյանն այսօր դադարեցրել է քարոզարշավը