Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյան. Իլհամ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված էև սպասում է ստորագրման։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեղնող Նիկոլ Փաշինյանը։
Վերջինն այս թեմայով երեկ երկու գրառում էր կատարել, մասնավորապես նշելով.
«Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»։
Նա նաև հայտարարել էր՝ ինքը պատրաստ է իր ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո։