Մենք պարտվել ենք Քառօրյա պատերազմում էլ, 44-օրյա պատերազմում էլ. Անդրանիկ Քոչարյան
Քաղաքական
13:29 20/03/2025
Հայաստան

Մենք պարտվել ենք Քառօրյա պատերազմում էլ, 44-օրյա պատերազմում էլ. Անդրանիկ Քոչարյան

«Մենք պարտվել ենք Քառօրյա պատերազմում էլ, 44-օրյա պատերազմում էլ, արձանագրված է քննիչ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նա նշեց, որ իրենք ոչ թե խաղաղություն են մուրում են, այլ ուզում են խաղաղություն. «Խաղաղություն պետք է նաև Ադրբեջանին, մեր հարևան երկրներին՝ Իրան, Թուրքիա,  բոլորի նպատակը խաղաղությունն է։ Կռիվ անելը հեշտ է, խաղաղության հասնելն է դժվար»։

Ա. Քոչարյանը նշեց, որ Ադրբեջանն ունի առավելություն, իներցիայով անընդհատ իր խոսույթը դնում է հաղթողի դիրքերից. «Գուցե տարիների ընթացքում Ադրբեջանի ներկայիս ղեկավարն ինքն այնքան է մեջը կուտակել, որ հիմա ուզում է լարված վիճակն ավելի տևական դարձնել։ Դա հոգաբանություն է, բայց մենք շարժվում ենք խաղաղության օրակարգով, որը պետք է բոլորիս, որպեսզի մենք մեր խնդիրը կարողանանք հնարավորինս արագ ու որակով լուծենք»։

Placeholder