«Հրապարակ». Աննա Վարդապետյանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության նոր պետ չի գտնում
Օրվա մամուլ
08:43 20/03/2025
Հայաստան

«Հրապարակ». Աննա Վարդապետյանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության նոր պետ չի գտնում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը 4 ամիս է՝ պետ և պետի տեղակալ չունի։ Նախկին ղեկավար Սրբուհի Գալյանի՝ արդարադատության նախարար նշանակվելուց հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոր պետ չի գտնում։ Մի քանի շաբաթ առաջ բաց մրցույթ է հայտարարվել։ Հայտեր ներկայացնելու ժամկետն ավարտվել է։

 

Գլխավոր դատախազությունից մեզ ասացին, որ պետի պաշտոնի համար դիմել է Կորյուն Սերոբյանը, տեղակալի պաշտոնի համար` Հռիփսիմե Ասատրյանը։ Սերոբյանն իր նախկին գործընկեր՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի մեղադրանքներն է դատարանում պաշտպանել։ Հռիփսիմե Ասատրյանը դատախազության իրավաբանական բաժնի պետն է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder