«Հրապարակ». Ինչը կստիպի, որ նրանք միավորվեն՝ տապալելով Գյումրին գրավելու ՔՊ-ական պլանները
Օրվա մամուլ
08:37 20/03/2025
Հայաստան

«Հրապարակ». Ինչը կստիպի, որ նրանք միավորվեն՝ տապալելով Գյումրին գրավելու ՔՊ-ական պլանները

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գյումրու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում իշխանական քարոզչամեքենան լծվել է Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի դեմ սև քարոզչությանը և փորձում է այս երկու գլուխները մի կաթսայում տեղավորել` նույնականացնել, թե երկուսն էլ նախկին են, առաջինը` Ռոբերտ Քոչարյանի, երկրորդը Սերժ Սարգսյանի թեկնածուն է: Եվ հորդորում են ոչ մի դեպքում այս թեկնածուներին ձայն չտալ, որ նախկինները «հետ չգան»: Սակայն ընտրարշավին մասնակցողները վստահեցնում են, որ այս երկու թեկնածուի միջև այնպիսի անհաղթահարելի պատնեշ կա, այնքան մեծ թշնամանք, որ նրանց միանալը գրեթե բացառում են և կանխատեսում, որ հետընտրական զարգացումները կարող են ավելի դիտարժան լինել, քան բուն ընտրությունները։

 

Մարդիկ անգամ գրազ են գալիս, որ եթե որևէ ուժ մեծամասնություն չունենա, և եթե ավագանի անցնեն Վարդան Ղուկասյանն ու Մարտուն Գրիգորյանը, ինչը կստիպի, որ նրանք միավորվեն՝ տապալելով Գյումրին գրավելու ՔՊ-ական պլանները։ Երկու թեկնածուն էլ, հիշեցնենք, հայտարարել են, որ ՔՊ-ի հետ համագործակցությունը բացառված է: Եվ արդեն իսկ նշմարվում է, որ առաջատար եռյակում լինելու են Վարդան Ղուկասյանը, Մարտուն Գրիգորյանը, Սարիկ Մինասյանը, գուցե՝ ևս մեկ ուժ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder