Վրացի երկրպագուները դեպի մարզադաշտ կշարժվեն Հանրապետության հրապարակից
Սպորտ
18:13 20/03/2025
Հայաստան

Վրացի երկրպագուները դեպի մարզադաշտ կշարժվեն Հանրապետության հրապարակից

Այսօր սպասվում է Հայաստան-Վրաստան խաղը։ Այս առիթով երկրպագուները հավաքվել են Հանրապետության հրապարակում և իրականացնում են երթ։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ՆԳՆ-ից հայտնեցին, որ մարտի 20-ին կայանալիք Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղի մասնակիցների, ինչպես նաև երկրպագուների ու զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու նպատակով 19։00-ից 23։00-ն ընկած միջակայքում ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Չարենցի, Ալեք Մանուկյան, Խորենացու, Նար-Դոսի, Վարդանանց, Սիմոն Վրացյան, Զավարյան, Երվանդ Քոչարի փողոցներն ու Սայաթ-Նովայի պողոտան: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ տարածած հաղորդագրությունից:

«Խաղը կմեկնարկի 21։00-ին։ Կուտակումներից խուսափելու համար խնդրում ենք մարզադաշտ գալ սկսած 19։00-ից։ Հորդորում ենք մեքենաները կայանել մարզադաշտից հեռու, չկայանել երկրորդ գծում և չխախտել երթևեկության կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder