Հայաստան-Վրաստան 0։3 հաշվից  ֆուտբոլասերները բողոքեցին
Սպորտ
22:52 20/03/2025
Հայաստան

Հայաստան-Վրաստան 0։3 հաշվից ֆուտբոլասերները բողոքեցին

Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի հավաքականը Երեւանի  Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել էր Վրաստանի հավաքականին և առաջին խաղակեսից հետո պարտվեց 0:2 հաշվով։

33-րդ րոպեին Օգնյեն Չանչարեւիչի պաշտպանած դարպասը գրավեց իսպանական «Լեւանտեի» 25-ամյա կիսապաշտպան Գիորգի Քոչորաշվիլին (տեսանյութ)։

37-րդ րոպեին ֆրանսիացի Վինի Սանյոլի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց ֆրանսիական «Լիոնի» 24-ամյա հարձակվող Ժորժ Միկաուտաձեն;

Երկրորդ խաղակեսում Ժորժ Միկաուտաձեն հաշիվը դարձրեց 3։0։

Մարզադաշտում հայ երկրպագուները 0-3 հաշվից հետո պահանջում են ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը՝ վանկարկելով «Մելիքբեկյան, հեռացիր»:

Բողոքող ֆուտբոլասերներին մոտեցավ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը և փորձեց հանգստացնել ֆուտբոլասերներին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder