Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները պետք է վերագործարկվեն. Վրաստանի վարչապետ
Քաղաքական
11:29 20/03/2025

Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները պետք է վերագործարկվեն. Վրաստանի վարչապետ

Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության վերականգնումը կառավարության առաջնահերթություններից է։ Նրա խոսքով, ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանի հետ հանդիպմանը երկու կողմերն էլ շահագրգռվածություն են հայտնել համագործակցության նոր փուլ սկսելու վերաբերյալ։

«Մենք մեր կողմից հրապարակայնորեն հայտարարել ենք հարաբերությունները ամբողջությամբ վերանայելու և դրանք զրոյից սկսելու անհրաժեշտության մասին: Եվ եկեք ոչ միայն ռազմավարական գործընկերություն սկսենք, այլ դա անենք կոնկրետ ճանապարհային քարտեզով, որը սահմանում է կոնկրետ խնդիրներ», - ասել է Կոբախիձեն:

Լուրը՝ ՓարվանաTV-ից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder