Փաշինյանը տվել է ամեն ինչ, հիմա նրա գրպանները գրեթե դատարկ են. Թոմաս դը Վաալը՝ Խաղաղության համաձայանգրի մասին
Քաղաքական
12:58 20/03/2025
Տարածաշրջան

Փաշինյանը տվել է ամեն ինչ, հիմա նրա գրպանները գրեթե դատարկ են. Թոմաս դը Վաալը՝ Խաղաղության համաձայանգրի մասին

Ղարաբաղյան հիմնախնդրի փորձագետ, «Քարնեգի» հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի դրույթների համաձայնեցման վերաբերյալ հայտարարություններին ու դրա բովանդակությանը՝ նշելով, որ այն խաղաղություն է պետությունների միջև, ոչ թե ժողովուրդների։

Նա նշել է, որ սա տեղի է ունենում միջազգային կրիտակական համատեքստում, երբ Մոսկվան և Վաշինգտոնը բանակցում են Ուկրաինայի ապագայի շուրջ։

«Հայերը հատկապես վախենում են մի սցենարից, երբ Ռուսաստանը, պատերազմոբ այլևս չծանրաբեռնված լինելով, կրկին ագրեսիվ հայացք կուղղի Հարավային Կովկասի վրա: Երկու հակառակորդների միջև դիվանագիտական ​​հարաբերություններ սկսելու խաղաղության երկկողմ համաձայնագրի տեքստին նույնիսկ սկզբունքորեն համաձայնելը Մոսկվային ավելի քիչ լծակներ է տալիս միջամտելու»,-գրում է դը Վաալը։

Նա նշում է, որ առաջընթացը հիմնականում Նիկոլ Փաշինյանի համառության շնորհիվ է եղել, ով գործարքի հասնելու համար մի շարք զիջումների է գնացել։ Նա հիշեցնում է, որ երկու հարցի շուրջ տևական ժամանակ կողմերը համաձայնության չէին հասնում։

«Մի կարևոր չլուծված խնդիր  բանակցվում է առանձին. Ճանապարհների, ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը, հատկապես երկաթուղային այն երթուղին, որը Հայաստանի տարածքով կապում է Արևմտյան Ադրբեջանը Նախիջևանի հետ»,-նշել է նա։

Թոմաս դը Վաալը գրել է, որ սա փաստաթուղթ է պետությունների հարաբերությունների կարգավորման, այլ ոչ թե հասարակությունների հաշտեցման մասին։

«Դրանում բացակայում են այն դրույթներւ, որոնք սովորաբար ուղեկցում են պատմական խաղաղության համաձայնագրին և վերաբերում են հակամարտությունների ժառանգությանը, ինչպես օրինակ՝ պատերազմական հանցագործությունների համար արդարադատության մեխանիզմները կամ տեղահանվածների վերադարձի իրավունքի վերաբերյալ խոստումներին։ Ոչ մի խոսք չկա երկու պատերազմներում հազարավոր կորցրած կյանքերի, կրած անտանելի տառապանքների մասին։ Մեծապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի շրջանը միջազգայնորեն ճանաչվել է Ադրբեջանի մաս։ Այդ հարցը բռնի ուժով կարգավորվեց 2023 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը գրավեց Ղարաբաղը, և նրա ողջ 100 հազարանոց հայ բնակչությունը փախավ։ Փաշինյանն այժմ ընդունում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, և ոչ ոք չի սպասում, որ ղարաբաղցի հայերը շուտով տուն կվերադառնան»,-գրել է հոդվածի հեղինակը։

Դը Վաալն ընդգծում է, վկայակոչելով իր անցյալի տրավմաները՝ Բաքուն մեծ նախապայման է դնում խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման համար՝ պնդելով, որ այն կարող է ստորագրվել միայն այն ժամանակ, երբ Հայաստանը փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ:

«Ադրբեջանական կողմը մատնանշում է Հայաստանի սահմանադրության նախաբանը, որը վերաբերում է Հայաստանի 1990 թվականի Անկախության հռչակագրին։ Ադրբեջանն ասում է, որ սա թաքնված տարածքային պահանջ է, որը պետք է վերացվի: Սահմանադրության հարցը, անշուշտ, կարելի է շտկել ինչ-որ կրեատիվ դիվանագիտությամբ, և նաև այն պատճառով, որ Փաշինյանն ինքը ցանկանում է նոր սահմանադրություն հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան 2026 թվականին: Բայց Փաշինյանը շատ բան է տվել, և նրա գրպաններն այժմ գրեթե դատարկ են: Նա ցանկանում է գնալ այդ ընտրություններին ու հանրությանն ասել,  ապահովել է խաղաղության պայմանագիր, այլ ոչ թե, ինչպես պնդում են նրա քննադատները, ենթարկվել է կապիտուլյացիայի։ Եվ որքան ուժեղ ճնշում գործադրի Ադրբեջանն սահմանադրության հարցում, այնքան Փաշինյանի համար դժվար կլինի»,-նշում է հեղինակը։

Հոդվածն ամբողջությամբ՝ հղումով։

Placeholder
Փաշինյանը տվել է ամեն ինչ, հիմա նրա գրպանները գրեթե դատարկ են. Թոմաս դը Վաալը՝ Խաղաղության համաձայանգրի մասին