Ռուբեն Մխիթարյանին կանչել են քննչական
Իրավունք
12:45 20/03/2025
Տարածաշրջան

Ռուբեն Մխիթարյանին կանչել են քննչական

Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանին կանչել են Քննչական Կոմիտե։ Այդ մասին Մխիթարյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում ու հրապարակել քննիչի հետ խոսակցության ձայնագրությունը։



Տեսանյութին կից  նա գրել է.

«Բռնելոցին սկսվեց!!!!))) Սարի՞կ))) Շատ արդար պայքարի մեջ ես, հալալ լինի))) Բոլորին ուղարկի վրեքս:)) Քննչականի օգնությունը գլխիցդ անպակաս:)) Չեմ էլ հիշում, ջրծաղիկի պատվաստում փոքր ժամանակ արել եմ, թե չէ:)) Ավանեսյանին էլ ուղարկի վրես:))) Սարիիիիկ))) Քաղքի տղա, լա՞վ ես»։

Placeholder