Տարածաշրջանում Հայաստանն ամենաերջանիկ երկիրն է. Զեկույց
Հասարակություն
16:39 20/03/2025
Հայաստան

Տարածաշրջանում Հայաստանն ամենաերջանիկ երկիրն է. Զեկույց

Օքսֆորդի համալսարանի «Բարօրության» հետազոտությունների կենտրոնը  Gallup-ի հետ համատեղ հրապարակել է 2025 թվականի  երջանկության համաշխարհային զեկույցը։

 

Ամենամյա հետազոտությանշրջանակում ընդգրկվել է  ավելի քան 130 երկիր, դասակարգումն իրականացվել է՝ հիմնվելով 2022-ից մինչև 2024 թվականների կյանքի միջին գնահատականների վրա:

 

Հարցվողները 10 միավորանոց սանդղակով գնահատել են վեց հիմնական գործոններ՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ, սոցիալական աջակցություն, առողջ կյանքի տևողություն, ազատություն, առատաձեռնություն և կոռուպցիայից ազատ լինելը։

 

Ցուցակը նախորդ տարիների պես գլխավորում է Ֆինլանդիան։ Առաջին հնգյակում ներառված են Դանիան, Իսլանդիան, Շվեդիան, Իսրայելը։

Հայաստանը ցուցակի 80-րդ հորիզոնականում է՝ ահդպիսով դառնալով տարածաշրջանի ամենաերջանիկ երկիրը։ Հարևաններից Վրաստանը 89-րդ տեղում է, Թուրքիան՝ 96-րդ, Իրանը՝ 98-րդ, Ադրբեջանը՝ 99-րդ։

Ցուցակն ամփոփում են Լիբանանը, Աֆղանստանն ու Ղրղզստանը։

Placeholder
Տարածաշրջանում Հայաստանն ամենաերջանիկ երկիրն է. Զեկույց