Եթե հարձակվեն՝ ՀՀ ՊՆ պաշտպանելու է Հայաստանի տարածքը. Արմեն Գրիգորյան
Քաղաքական
13:01 20/03/2025
Հայաստան

Եթե հարձակվեն՝ ՀՀ ՊՆ պաշտպանելու է Հայաստանի տարածքը. Արմեն Գրիգորյան

«Հայաստանը վարչապետի գլխավորությամբ պատրաստ է իր ստորագրությունը դնել պայմանագրի տակ և պատրաստ է տեխնիկական քննարկումներ անցկացնել ստորագրման օրվա, ժամի և մնացած հարցերը հստակեցնելու մասով»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

 Նա նշեց, թե Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգն առաջ մղել և այնպես անել, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի։

«Հայաստանը հրապարակային շարունակում է աշխատել, որպեսզի վերջնականացվի խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը, քանի որ տեքստն արդեն համաձայնեցված է»,-ասաց Գրիգորյանը և հավելեց. «Քանի որ տեքստը համաձայնեցված է, մենք խաղաղության համաձայնագրի ստորագրման օրակարգն ենք առաջ մղում»։

 ԱԽ քարտուղարը շրջանցեց սհամանին լարվածության մեծացման մասին տեղեկությունների մասին հարցը։

 «Բնականաբար ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստանը պաշտպանելու է, այդտեղ որևէ վտանգ չկա։ Եթե հարձակվեն պաշտպանելու են ՀՀ տարածքը»,-պատասխանելով չկրակելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ հարցին՝ վստահեցրեց Գրիգորյանը և կրկին անդրադառնալով համաձայնագրին, նշեց, որ ստորագրման օրվա և վայրի տեղը որոշված չէ  և երբ այն լինի,նաև տեքստը կհրապարակվի։

Placeholder
Եթե հարձակվեն՝ ՀՀ ՊՆ պաշտպանելու է Հայաստանի տարածքը. Արմեն Գրիգորյան