Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել էր Վրաստանի հավաքականին և առաջին խաղակեսից հետո պարտվեց 0:2 հաշվով։
33-րդ րոպեին Օգնյեն Չանչարեւիչի պաշտպանած դարպասը գրավեց իսպանական «Լեւանտեի» 25-ամյա կիսապաշտպան Գիորգի Քոչորաշվիլին (տեսանյութ)։
37-րդ րոպեին ֆրանսիացի Վինի Սանյոլի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց ֆրանսիական «Լիոնի» 24-ամյա հարձակվող Ժորժ Միկաուտաձեն;
Երկրորդ խաղակեսում Ժորժ Միկաուտաձեն հաշիվը դարձրեց 3։0։
Մարզադաշտում հայ երկրպագուները 0-3 հաշվից հետո պահանջում են ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը՝ վանկարկելով «Մելիքբեկյան, հեռացիր»:
Բողոքող ֆուտբոլասերներին մոտեցավ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը և փորձեց հանգստացնել ֆուտբոլասերներին։