Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մ. Առաքելյան. ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր օրակարգը պետք է դառնա հայ գերիների վերադարձը, ոչ թե սահմանազատումը
«Բազմիցս նշել ենք, որ այս իշխանությունից գերիների վերադարձի հարցով որևէ ակնկալիք չունենք։ Սակայն վերջերս թուրք լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը զարմացած ասում էր, որ մարդիկ, թեև կարող են արդարացի դժգոհել, որ Հայաստանի կառավարությունը ոչինչ չի անում, սակայն դրա կողքին պարտավոր են ասել, այդ ի՞նչ պետք է անենք»,-կառավարության շենքի դիմաց գերիների, պատանդների հարցով բղոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Նրա խոսքով, եթե նույնիսկ ինչպես իրենք են պնդում, իշխանությունները լոըռ աշխատանք են տանում գերիների վերադարձի մասով, փաստը, որ գերիները դեռ Բաքվի բանտերում են, արդեն խոսում է նրանց անարդյունավետ աշխատանքի մասին։
«Նրանց պարտականությունն է պաշտպանել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու։ Միաժամանակ, ակնհայտ է, որ կան բազմաթիվ գործիքակազմեր, որոնք Հայաստանի իշխանությունները կարող են արդյունավետ կիրառել գերիների ազատման հարցով։ Աշխարհի տարբեր կառույցներ, միջազգային կազմակեպություններ Հայաստանի իշխանությունների լռության կողքին բամաիցս բարձրաձայնում են այդ հարցը։ ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր օրակարգը պետք է դառնա հայ գերիների վերադարձը, ոչ թե հայ-ադրբեջանական հարաբերությունների մի հատվածի կարգավորումը, ինչպես օրինակ սահմանազատումը, ճանապարհների բացումը»,-նշել է նա։
Ակցիայի մասնակցի խոսքով, Հայաստանի կառավարությունը պետք է միջազգային հանրությունից հստակ պահանջի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանությունների այն ներկայացուցիչների նկատմամբ, որոնք ներգրավված են հայ գերիների առևանգմանն ու կեղծ դատավարությանը։
«Միայն պատժամիջոցները հնարավոր կդարձնեն Ադրբեջանի զիջումների գնալը։ Հայաստանի կառավարությունը ոչ մի աշխատանք չի տանում գերիների ընտանիքների հետ։ Եթե ասում եք լուռ աշխատանք եք տանում, ապա 23 գերիների ընտանիքներին ներկայացրեք, թե ինչ աշխատանք եք անում»,-ասաց Առաքելյանը։