ՆԳՆ.  Վրացական պետհամարանիշի գողության մեկ դեպք է գրանցվել
Իրավունք
11:33 21/03/2025
Հայաստան

ՆԳՆ. Վրացական պետհամարանիշի գողության մեկ դեպք է գրանցվել

Ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Երևանում վրացի երկրպագուի մեքենայի պետհամարանիշ են գողացել։

«Մարտի 19-ից սկսած մինչ այս պահը արձանագրվել է վրացական պետհամարանիշի գողության ընդամենը մեկ դեպք՝ Կենտրոն վարչական շրջանում։ Եթե կան քաղաքացիներ, որոնք տուժել են կամ որոնց պետհամարանիշները գողացել են, խնդրում ենք դիմել ոստիկանություն», – «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերի տարբեր հարթակներում մի խումբ օգտատերեր ահազանգել էին, որ Երևանի տարբեր հատվածներում գողացվել են Վրաստանից ժամանած ֆուտբոլասերների ավտոմեքենաների պետհամարանիշերը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՆԳՆ. Վրացական պետհամարանիշի գողության մեկ դեպք է գրանցվել