Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արտաքին ուժերը, միգուցե բացառությամբ Թուրքիայի, ավելի քիչ հետաքրքրություն են ցուցաբերում Կովկասի տարածաշրջանին. Բաեվ
«Կովկասը մեզ ցույց է տալիս, թե իրականում ինչքան արագ է փոխվում ուժերի հավասարակշռությունը, ինչքան արագ կարող են փոխվել աշխարհաքաղաքական միգրացիայի հոսքերը, առևտրի հիմնական ուղիները»,-Երևանում ընթացող Կովկասի ինստիտուտի կողմից կազմակերպած «Մոտալուտ փոթորիկ․ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ ասաց Օսլոյի Խաղաղության հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Պավել Բաեվը։
Նրա կարծիքով, հիմնական գործոնը, որը նպաստում է Կովկասի աշխարհաքաղաքական պրոֆիլի նվազմանը, հիմնական խոշոր դերակատարների կողմից ցածր մասնակցությունն է։
«Մենք տեսնում ենք, որ բոլոր արտաքին գործակալները, միգուցե բացառությամբ Թուրքիայի, ավելի ու ավելի քիչ հետաքրքրություն են ցույց տալիս Կովկասի նկատմամբ, ավելի քիչ են ընկալում այն որպես մարտադաշտ, շեղվում է նրանց ուշադրությունը բազում պատճառներով։
Դա կարելի է անվանել աշխարհատնտեսություն»,- նշեց փորձագետը։
Աշխարհաքաղաքական չափումների շրջանակներում, ըստ նրա, Կովկասի ներկայությունը սկսում է կորել. «Այս պահին, այս օրերին Կովկասը Վաշինգտոնի մտավոր քարտեզի վրա չի գտնվում։ Ամեն հնարավոր և անհնարին ուղղության մեջ Կովկասը հաշվի չի առնվում»։
Պավել Բաեվը նշեց, որ ՌԴ-ի քաղաքականությունը Կովկասում փոփոխվել է վերջին 10-12 տարիների ընթացքում։
«Կովկասը ներկա է մնում քննարկումներում։ Ռուսաստանը կառավարության համար կենտրոնական Ասիան, նաև պատերազմի պատճառով, ավելի լուրջ կարևություն է ձեռք բերել»,-ասաց Օսլոյի Խաղաղության հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Պավել Բաեվը։