Լոռու մարզում ձյան ծածկի բարձրությունը հասնում է 20-30սմ
Հասարակություն
09:10 21/03/2025
Հայաստան

Լոռու մարզում ձյան ծածկի բարձրությունը հասնում է 20-30սմ

Մարտի 21-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի, Արթիկի, Աշոցքի և Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում:  Ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ, Սպիտակի, Ստեփանավանի և Դիլիջանի ոլորոնները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել ու գրել. «Անցած գիշեր ձյան առատ տեղումներ են դիտվել Լոռու մարզի ողջ տարածքում։ Ձյան ծածկի բարձրությունը մարզում հիմնականում տատանվում է 20-30սմ սահմաններում։

Դսեղ 21․03․2025»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լոռու մարզում ձյան ծածկի բարձրությունը հասնում է 20-30սմ