ՀՀ ԱԳՆ-ից շնորհակալություն են հայտնում նաև թուրքական կողմին
Քաղաքական
17:40 21/03/2025
Հայաստան

ՀՀ ԱԳՆ-ից շնորհակալություն են հայտնում նաև թուրքական կողմին

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ասաադ Հասան Ալ-Շայբանիի՝ հունվարի 27֊ին կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա մարտի 21-ին Հայաստանի կողմից «Մարգարայի» անցակետով մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիային:

ԱԳՆ հաղորդմամբ, Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը ներառում է սնունդ և բժշկական պարագաներ, որոնք կօգնեն մեղմել պատերազմի և ճգնաժամի հետևանքները բարեկամ սիրիացի ժողովրդի համար:

Մարդասիրական օգնությունը Սիրիա կառաքվի Հայաստանը Թուրքիային կապող «Մարգարայի» անցակետով, որն այս նպատակով բացվել է Թուրքիայի հետ երկկողմ պայմանավորվածության արդյունքում։

«Այս առնչությամբ շնորհակալություն ենք հայտնում նաև թուրքական կողմին՝ մարդասիրական բեռի առաքման սահուն կազմակերպմանն օժանդակելու համար»,- նշել են ԱԳՆ-ից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder