«Ժողովուրդ». Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանի քրեական գործով մեղադրող դատախազին նոր պաշտո՞ն կտան
Օրվա մամուլ
08:48 21/03/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանի քրեական գործով մեղադրող դատախազին նոր պաշտո՞ն կտան

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնել էինք, Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի և վարչության պետի տեղակալի թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու բաց մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձանց անունները հայտնի են՝ Կորյուն Վարդանի Սերոբյան, Հռիփսիմե Խաչիկի Ասատրյան։

Նկատենք, որ ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչության պետ է ցանկանում դառնալ Փաշինյանի իշխանության օրոք պաշտոն ստացած, իսկ հետագայում կալանավորված գեներալ, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանի քրեական գործով մեղադրող դատախազ Սերոբյանը։

Նա պահանջել էր մեղավոր ճանաչել ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին և գործով անցնող 12 ամբաստանյալներին, և Հակակոռուպցիոն դատարանը արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին դատապարտեց 5 տարվա ազատազրկման։

Նա նաև նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով մեղադրող դատախազն է, որի գործով քննությունը շարունակվում է Հակակոռուպցիոն դատարանում, ու հիմա էլ նոր պաշտոնի հավակնություն ունի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder