Ահռելի թվեր չունենք. Սարգսյանը՝ դպրոցների շրջանում թմրամիջոցների տարածվածության մասին
Իրավունք
15:11 21/03/2025
Հայաստան

Ահռելի թվեր չունենք. Սարգսյանը՝ դպրոցների շրջանում թմրամիջոցների տարածվածության մասին

«Իրականում ավելի ուռճացված է այն պատկերը, որը ներկայացվում է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով դպրոցների շրջանում թմրամիջոցների տարածվածության մասին հարցին։

Նա նշեց, որ վիճակագրության համաձայն՝ թվերն ահռելի չեն։

«Սա կարող է խոսել երկու բանի մասին։ Իրականում թվերն այդպիսին է, այսինքն այն, ինչ-որ կա, ավելի շատ  էմոցիոնալ դաշտի պնդում է, երկրորդ՝  միգուցե ունենք խնդիր, որ ծնողները չեն ցանկանում  ընտանեկան շրջանակից դուրս բերել տվյալ ինֆորմացիան և փորձում են իրենք կարգավորել երեխաների հետ կապված հարցերը»,- ասաց Ա. Սարգսյանը։  

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder