Signal մեսենջերի վրա հարձակում է իրականացվում. Փորձագետ
Հասարակություն
14:32 21/03/2025
Հայաստան

Signal մեսենջերի վրա հարձակում է իրականացվում. Փորձագետ

«Signal մեսենջերի վրա հարձակում է գնում։ Թիրախներին նայելիս, կարելի է ենթադրել, որ պետական կառույց է գործում։ Ընդ որում, հստակ չարակամ»,-ահազանգում է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նա մանրամասնում է. «Տենց շատ երկիր չկա, նենց որ մոտավորապես պատկերացնում եք։ Գալիս է հաղորդագրություն Սիգնալից, իբր իրենց սպասարկումից։ Վախեցնում են, որ չարագործների փորձում են կոտրել հաշիվը։ Ընդ որում, մի մասի մոտ նշվում է, որ Բաքվից է մուտքը։ Որպեսզի մարդ կտրուկ անհանգստանա ու հետ կապնվի։ Հետո կփորձեն հաշիվը մարդու վրայից տանել։

Ինչ անել

1.Խուճապի չտրվել

2.Չպատասխանել

3 Ակտիվացնել երկփուլայինը։ Settings>>Account>>Registration Lock. Մուտքագրեք թվային պին-կոդ, դա երբեք ոչ մեկի չտաք, նույնիսկ զոքանչին։ Ու չմոռանաք հանկարծ»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder