Ադրբեջանական զորքերի տեղաշարժ ու կուտակում չկա. Պապիկյան
Քաղաքական
12:52 21/03/2025
Հայաստան

Ադրբեջանական զորքերի տեղաշարժ ու կուտակում չկա. Պապիկյան

«Արբանյակների նկարները չեն կարող ցույց տալ գնդակների կրակելու-չկրակելու մասին, դրա համար պետք են տեսագրություններ, իսկ քանի որ մեղադրողը մենք չենք, այլ մեր հարևանները, դրա համար մենք ասում ենք՝ եթե ունեք ապացույցներ, ունեք տեսանյութեր, տրամադրեք մեզ»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ հայկական կողմն արբանյակներից լուսանկարներով չի ապացուցում, որ հայկական կողմը չի կրակում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Նա նշեց, որ եթե տրամադրվեն, պատրաստ են ուսումնասիրել, հետաքննել այդ տեսանյութերը:

«Մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանքներ: Չեղած բանի ի՞նչը ապացուցեմ, ինչի՞ մասին խոսեմ»,- ասաց պաշտպանության նախարարը։

Պապիկյանը նշեց, որ ադրբեջանական զորքերի տեղաշարժ ու կուտակում չկա. «Այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ։ Մամուլում տեղի ունեցող ապատեղակատվությունն այն մասին, որ  տեղի է ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, ՊՆ-ն չի հաստատում։

«Բոլոր վտանգավոր կրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի, անձնակազմի վրա, ՊՆ կողմից տրվել են հաղորդագրություններ, բացատրություններ»։

Անդրադառնալով Զինված ուժերում մահվան դեպքերի, մասնավորապես վերջերս թոքաբորբից զինվորի մահվան դեպքին, Պապիկյանն ասաց. «Զինված ուժերում տեղի ունեցող բոլոր դեպքերի մասով տեղի են ունենում ծառայողական քննություններ, քննություններ պատկան մարմինների կողմից»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder